Ապրիլի 6-12-ը տարածաշրջանում գրանցված երկրաշարժերից 2-ի էպիկենտրոնները եղել են ՀՀ տարածքում

Ապրիլի 6-12-ը տարածաշրջանում գրանցված երկրաշարժերից 2-ի էպիկենտրոնները եղել են ՀՀ տարածքում

15:55 | 13.04.2017 | Հասարակություն

Ս.թ. ապրիլի 6-ից մինչեւ 12-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 34-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

«ՍՊԾ» գործակալության տեղեկացմամբ՝ տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 2-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

ապրիլի 8-ին, ժամը 05:54-ին, M=1.0, Իջեւան քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արեւմուտք,

ապրիլի 10-ին, ժամը 17:35-ին, M=1.8, Վեդի քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 15 երկրաշարժ, բոլորն էլ Թուրքիայի տարածքում: Ապրիլի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արեւելք: Ապրիլի 9-ին նույն օջախային գոտում  տեղի է ունեցել 12 երկրաշարժ՝ 3-ից մինչեւ 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-ից մինչեւ 4.1): Ապրիլի 10-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) երկրաշարժ է գրանցվել Պատնոս քաղաքից 50 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, որին հաջորդ օրը հետեւել է եւս մեկ ստորգետնյա ցնցում՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6):

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Ապրիլի 10-ին Կենտրոնական Ամերիկայում՝ Սալվադորի Մեհիկանոս քաղաքից 3 կմ դեպի արեւմուտք գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տուժել երկուսը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси