Արթիկում վրաերթի են ենթարկել 4-ամյա տղային

Արթիկում վրաերթի են ենթարկել 4-ամյա տղային

15:46 | 13.04.2017 | Պատահարներ

Ապրիլի 12-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Հակոբյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով փոքրիկին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Լրահոս