Չայնիի ոլորաններում 41-ամյա իտալացու Mercedes-ը վերածվել է մոխրակույտի

Չայնիի ոլորաններում 41-ամյա իտալացու Mercedes-ը վերածվել է մոխրակույտի

13:26 | 13.04.2017 | Պատահարներ

Կոտայքի մարզում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում այսօր` ապրիլի 13-ին, ամբողջությամբ այրվել է Mercedes մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկացանք ԱԻՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունից:

Հրդեհի բռնկման պատճառներն անհայտ են: Կատարվում է քննություն:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, մեքենան պատկանում է ազգությամբ իտալացի, 41-ամյա Ֆեդերիկո Դ.-ին:

Հրշեջներն ու քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն Mercedes-ը վերածվել է մոխրակույտի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси