Վթար Արենի-Եղեգնաձոր ճանապարհին. մեքենան ընկել է Արփա գետը

Վթար Արենի-Եղեգնաձոր ճանապարհին. մեքենան ընկել է Արփա գետը

11:35 | 13.04.2017 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 01:54-ին ահազանգ է ստացվել, որ Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 112-րդ կմ-ին «ՎԱԶ 21-010» մակնիշի 66 DD 990 համարանիշի (վարորդ՝ 30-ամյա Գ. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել Արփա գետում, ինչի հետեւանքով վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները մեխանիկական կարապիկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետի ափ:

Ավտոմեքենան ափից երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси