«Փաստ». «Վերաբերվեք փիլիսոփայորեն». Ջհանգիրյանը չի հստակեցնում՝ իրեն առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ

«Փաստ». «Վերաբերվեք փիլիսոփայորեն». Ջհանգիրյանը չի հստակեցնում՝ իրեն առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ

10:46 | 13.04.2017 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ «Փաստի» հարցին ի պատասխան չհստակեցրեց՝ իրեն առաջարկ եղե՞լ է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնել, թե՞ ոչ. «Էդպիսի լուրեր պարբերաբար մամուլում գրում են, վերաբերվեք փիլիսոփայորեն»:

Նշենք, որ մամուլում լուր էր տպագրվել, որ ընտրություններից հետո հաջորդ փուլը նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելն է, ու այդ կոնտեքստում Գագիկ Ջհանգիրյանին հնարավոր է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահ նշանակեն: Նոր Սահմանադրությամբ ստեղծվող այս մարմնի ձևավորմանը մասնակցելու են թե՛ դատավորները, թե՛ Ազգային ժողովը, այն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս