«Հրապարակ». ՀՀԿ-ի հույսը՝ «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն», արդյունքում ՀՀԿ-ի գործը կհեշտանա

«Հրապարակ». ՀՀԿ-ի հույսը՝ «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն», արդյունքում ՀՀԿ-ի գործը կհեշտանա

09:15 | 13.04.2017 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ոգեւորված ԱԺ ընտրություններում «խփած» տոկոսներից, որոշել է, որ «50+»-ը Երեւանի քաղաքապետի ընտրություններում քիչ է, պետք է շատ բարձր տոկոսով հաղթի այստեղ եւս` ապացուցելով, որ մայրաքաղաքում շատ հզոր է:

Հաշվարկը հետեւյալն է. իրենց ռեսուրսին գումարվելու են «Ծառուկյան դաշինքի» ձայները, մյուս ընդդիմադիրները` ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները», Նիկոլին ու Զառային ձայն չեն տալու, «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են, դրանով եւս մեր գործը կհեշտանա, եւ կունենանք 62-63 տոկոս ձայն»,- ասացին ՀՀԿ-ից:

Հիշեցնենք, որ Երեւանի նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն «խփել» էր 57 տոկոս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս