Ահմադինեժադը մտադիր է կրկին առաջադրվել Իրանի նախագահի պաշտոնում

Ահմադինեժադը մտադիր է կրկին առաջադրվել Իրանի նախագահի պաշտոնում

16:45 | 12.04.2017 | Քաղաքականություն

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցման է ներկայացրել փաստաթղթերը որպես երկրի նախագահի թեկնածու:

Ահմադինեժադի այս քայլը դիտարկվում է որպես մարտահրավեր երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին, որը պնդում էր, որ նախկին նախագահը չմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, գրում է Reuters-ը:

Թեկնածուների գրանցումը սկսվել է ապրիլի 10-ին: Ընտրությունները կայանալու են մայիսի 19-ին:

Ահմադինեժադն Իրանի նախագահն էր 2005-2013թթ.:

Լրահոս