Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից

Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից

16:09 | 12.04.2017 | Քաղաքականություն

Վրաստանը մինչև  տարեվերջ կհրաժարվի ռուսական գազից։ Այս մասին հայտարարել է  Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Փոխանցում է Gazeta.ru-ն: 

Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված բնական գազը 100 մլն խորանարդ մետր է կազմել:

Կառավարությունը ծրագրում է ապրիլից բնակչությանն ու կոմերցիոն ոլորտին ադրբեջանական գազ մատակարարել։ Մատակարարումն իրականացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Շահ Դենիզ կոնսորցիումը (Հարավային Կովկասի գազատարները, Բաքու-Թբիլիսի-Էրզրում)։

2017թ-ին  Վրաստան գազի մատակարարումը կկազմի 2,457 մլրդ խորանարդ մետր, որից 2,347 խորանարդ մետրը ներկրվելու  է Ադրբեջանից (95,5 տոկոս)։

Լրահոս