Չինաստանում բացվել է 200 մետր բարձրության վրա ճեմուղի

Չինաստանում բացվել է 200 մետր բարձրության վրա ճեմուղի

15:47 | 11.04.2017 | Հասարակություն

Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Չունցին քաղաքում բացվել է 200 մետր բարձրության վրա գտնվող ճեմուղի: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է New China-ի Յութուբի ալիքում տեղադրված տեսանյութում:

«A» տառի կառուցվածք ունեցող ճեմուղու հատակը ապակուց է, 80 մետրով դուրս է լեռից: Միաժամանակ ճանապարհին կարող է գտնվել 30 մարդ:

9Elsewhere պորտալը հայտնում է, որ զբոսայգու տնօրինությունը, որի տարածքում գտնվում է այդ շինությունը, մտադիր է կապ հաստատել Գինեսի ռեկորդակիրների գրքի ներկայացուցիչների հետ: Նրանք կփորձեն հասնել աշխարհում ամենաերկար ճեմուղու պաշտոնական ճանաչմանը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси