«Դուբայ Օփեն». 8-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը հաղթանակ է տոնել

«Դուբայ Օփեն». 8-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը հաղթանակ է տոնել

14:38 | 11.04.2017 | Սպորտ

Կայացել են ԱՄէ-ում շարունակվող «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները: 8-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը ուժեղ է գտնվել իր մրցակցից, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել: 

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, վերջին տուրից առաջ 6.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Իտուրիզագա Բոնելին, Ջոնս Գավայնը , Յիլմազ Մուստաֆան և Վիդիթ Սանթոշ Գուջրաթին: Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քոթանջյանը իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:

Լրահոս