Վաճառվել է «Եվրատեսիլի» ավելի քան 27 հազար տոմս

Վաճառվել է «Եվրատեսիլի» ավելի քան 27 հազար տոմս

15:55 | 08.04.2017 | Մշակույթ

Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտնել է, որ վաճառվել է «Եվրատեսիլ» մրցույթի ավելի քան 27 հազար տոմս։ Դրանց կեսը գնել են ուկրաինացիներ։ Արտասահմանցի գնորդների մեջ մեծ թիվ են կազմում գերմանացիներն ու բրիտանացիները, տեղեկացնում է gazeta.ru-ն։

«Մենք մինչև 20 հազար արտասահմանցի հյուրրի ենք սպասում։ Ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն։ Մենք ամեն բան կանցկացնենք բարձր որակով»,- ասել է Կիրիլենկոն։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 10-ից կմեկնարկի եզրափակչի և կիսաեզրափակչի տոմսերի վաճառքը։ Դրանք ամենաթանկ տոմսերն են՝ թվով 70 հազար հատ։

Նշենք, որ մրցույթի կիսաեզրափակիչը տեղի կուենա մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси