Գագիկ Ծառուկյանը բնակարաններ է նվիրել Գյումրիիում տնակներում ապրող մայրանալ պատրաստվողներին

Գագիկ Ծառուկյանը բնակարաններ է նվիրել Գյումրիիում տնակներում ապրող մայրանալ պատրաստվողներին

13:55 | 08.04.2017 | Հասարակություն

Նոր կյանք՝ նոր բնակարաններում. Մայրության և գեղեցկության տոնը յուրովին է նշանավորվել Հանրապետության երկրորդ քաղաքում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհդի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝  նոր և բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ է նվիրել տնակներում ապրող բոլոր այն ընտանիքներին, որտեղ առաջիկայում նոր երեխա է լույս աշխարհ գալու: Գաղափարը ծնվել է ամիսներ առաջ, սակայն ինչպես տեղեկացրել է Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծրագրի մասին  հայտարարվել է ընտրություններից հետո միայն:

Բնակարանների բանալիները Ռոզա Ծառուկյանը երեկ անձամբ է հանձնել գյումրեցի ընտանիքներին: Նա նշել է, որ Գագիկ Ծառուկյանն  առանձնահատուկ վերաբերմունք ունի Գյումրի քաղաքի հանդեպ՝ պատահական չհամարելով, որ հիմնադրամը  հերթական խոշորածավալ ծրագիրն է այնտեղ իրականացնում:

Չթաքցելով հուզմունքը՝ բնակարանների նոր տերերը շնորհակալություն են հայտնել անսպասելի անկանկալի համար՝ խոստովանելով, որ իրենց ամենանվիրական երազանքը վերջապես կյանքի է կոչվել:

Լրահոս