Կուզենայի, որ Հայաստանը շրջապատված լիներ միայն բարեկամներով. Շառլ Ազնավուր

Կուզենայի, որ Հայաստանը շրջապատված լիներ միայն բարեկամներով. Շառլ Ազնավուր

14:26 | 05.04.2017 | Հասարակություն

Մոսկվայում կայանալիք համերգից առաջ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը, որի ընթացքում խոսել է ինչպես իր մենահամերգի, այնպես էլ՝ ընտանիքի, հարազատների և ռուսական բոհեմի հետ ունեցած կապի մասին:

Խոսելով բարեգործական համերգի մասին՝ Ազնավուրն անդրադարձել է նաև Հայաստանին, և ցանկություն է հայտնել, որ այն շրջապատված լինի բարեկամ երկրներով:

«Հայաստանն օգնության կարիք ունի: Դա մի փոքր երկիր է՝ շրջապատված թշնամական ու բարեկամական պետություններով: Ես կուզենայի, որ այն շրջապատված լիներ միայն բարեկամներով: Բայց անհրաժեշտ է, որպեսզի նրանք մեր պես մենթալիտետ ունենան, սա մենթալիտետի հարց է: Այստեղ հողի ու նավթի հարց չկա, դա ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ, որ մարդը մարդ մնա»,-ասել է շանսոնյեն:

Շառլ Ազնավուրի մոսկովյան համերգը տեղի է ունենալու այսօր՝ ապրիլի 5-ին Մոսկվայի Կրեմլի պետական դահլիճում: Շանսոնյեն ծրագրած համերգներ ունի նաև Մարոկոյում, Իտալիայում և Ավստրիայում:

Լրահոս