Բոզիկյանների ու նրանց հովանավորյալ տնօրենների աշխատելաոճի արդյունքը

Բոզիկյանների ու նրանց հովանավորյալ տնօրենների աշխատելաոճի արդյունքը

14:39 | 29.03.2017 | Facebook

Օրերս «Արարատ» հեռուստաընկերության «Հետհաշվարկ» հաղորդաշարի հյուրն էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, նույն ինքը՝ Մարգարիտ Բոզիկյանը: Ասում են, որ Բոզիկյանը «հարգարժան» պատգամավորի «դեվիչյա ֆամիլյանա», որից ազատվելու համար ամուսնանալուն պես՝ «վերցրել» է ամուսնու ազգանունը:

Ինչևէ, մեր ազգանունները մենք չենք ընտրում ու ինչքան փորձենք դրանցից փախչել, այլ ազգանուններ վերցնել, միևնույնն է, ազգանունն «իրենը» ասելու է:

Ինչ վերաբերում է «Արարատին» տրված հարցազրույցին, ապա այն ոչ այնքան նախընտրական քարոզարշավի շրջանակներում հարցազրույց է, որի ընթացքում, սովորաբար քաղաքական ուժերի ծրագրերն են ներկայացվում, այլ ավելի շատ այն հիշեցնում էր արդարացման երեկո, որի ընթացքում տակից էլ փորձ կատարվեց քաղաքական մրցակիցներին «կծել»: Հաջողվեց «կծել» թե չէ կամ «ինչքանո՞վ հաջողվեց կծել» դա ժամանակը ցույց կտա, հատկապես, որ ժամանակ էլ, որպես այդպիսին չի մնացել՝ ընդամենը 3 օր:

Հանրապետության բոլոր նախագահներով իրենց կառավարման տարիներին հրապուրվող, նրանց կուռք համարող Մարգարիտ Եսայանը, հիմա էլ ՀՀԿ անմնացորդ նվիրյալն է ու անկախ նրանից թե ինչ են անում ՀՀԿ-ականները Մարգարիտի աչքին «մանանա» է երևում նրանց արածը: Ու երևի ՀՀԿ-ի հանդեպ տածած «սերն» է, որ կուրացրել է Մարգարիտ Եսայանին այն աստիճան, որ երբեմնի արդարության ջատագով լրագրողը փորձում է ամեն կերպ արդարացնել դպրոցի «ձայն բերող» տնօրեններին:

Արդարացնում է՝ շահարկելով սահմանաին կանգնած զինվորի անունը, թե այդ զինվոին կրթողը հենց դպրոցի տնօրեններն են, թե նրանց շնորհքն է, որ մենք հերոսներ ունենք:

Ցավալի է, ցավալի, որ Ազգային Ժողովի պատգամավորը արդարացնում է դպրոցների քաղաքականանացված տնօրեններին, քաղաքականցված այն աստիճանի, որ երբեմն նրանք իրենց պահվածքով ու աշխատանքի ոճով չեն էլ տարբերվում թաղային հեղինակություններից, ավելին՝ տնօրեններն ավելի վտանգավոր են, քանզի նրանց երեխաների ճակատագիր է վստահվում, նրանք պետք է, որ պատասխանատվություն կրեն երեխաների դաստիարակության, կրթության համար, բայց, ինչպես տեսնում ենք, նրանք դրա ժամանակը չունեն, նրանք «ձեն բերելով» են զբաղված ու նրանց կողքին դեռ ունեն Բոզիկյանի նման պատգամավորներ, որոնք ոչ միայն չեն դատապարտում դեռ մի բան էլ արդարացնում են դպրոցների նման տնօրեններին ու փորձում են սևացնել երևույթները իրենց անունով կոչողներին:

Հ.Գ. Բոզիկյանների ու նրանց հովանավորյալ տնօրենների աշխատելաոճի արդյունք է, որ մեր դպրոցներն այս օրին են, որ դպրոցի շրջանավարտները տարրական գիտելիք չունեն, թե ինչ կարող էս ասել, տնօրենները զբաղված են, չեն կարող աշակերտների կրթությամբ զբաղվել, նրանք ավելի կարևոր գործ ունեն անելու, «ձայն» պիտի բերեն իրենց տերերին համար, իսկ մարգարիտ բոզիկյանները, թող գետինը մտնեն ամոթից, ոչ թե փորձեն գովերքել իրենց համար «վիզ դնող» տնօրեններին, չնայած՝ իրենք դժվար էլ իմանան թե ինչ է ամոթը...

Խաչիկ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси