Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Երեւանից էլ են մարդկանց տանում մարզեր՝ գրանցելու

«Փաստ». Երեւանից էլ են մարդկանց տանում մարզեր՝ գրանցելու

11:08 | 24.03.2017 | Մամուլ

«Փաստ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ նախընտրական այս օրերին ոչ միայն մարզերից են պոտենցիալ ընտրողներին բերում Երեւան՝ գրանցելու համար, այլեւ Երեւանի քաղաքացիներին են առաջարկում գրանցվել մարզերում՝ ընտրական պրոցեսին այնտեղ մասնակցելու համար: Դրա դիմաց գումար են խոստանում:

«Փաստին» տեղեկություն է հասել, որ երեւանցիներին նման առաջարկություն է եղել, օրինակ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի նախընտրական շտաբներից մեկից:

ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Փաստի» հարցին ի պատասխան ասաց. «Իմ կարծիքով ոչ մի արհեստական շարժ չկա: Հաշվառումն այլ է, ընտրողների ցուցակում ընդգրկվելու պրոցեսն այլ է: Իհարկե, եթե ինչ–որ մի կուսակցության շտաբից կփորձեն անձանց շահագրգռել իրենց օգտին քվեարկել, ընդհուպ նաեւ արհեստական տեղաշարժ կատարելու համար` դա շահագրգռելով ֆինանսապես, դա քրեորեն պատժելի արարք է եւ թող համապատասխան մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Իսկ ինչ վերաբերում է մեր գործառույթներին, մենք կատարում ենք շատ ավելին, քան մեզ վրա դրված է»:

Դիտարկմանը, թե տպավորությունն այն է, որ իրենք շահագրգռված չեն բացահայտել նման դեպքերը, քանի որ հիմնականում իշխանական կուսակցությանն ու թեկնածուներին ձայն տալու համար են նման շարժեր լինում, Բիչախչյանը հայտարարեց. «Ինչի՞ց ենթադրեցիք: Ձեր կարծիքը թյուր է: Եթե անձը դիմում է ներկայացնում, որ ինքը գտնվելու է ընտրության օրն այդ տարածքում, մենք պարտավոր ենք դա ընդունել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси