Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրատես». ՕՐՕ-ի ֆորմալ առաջնորդներն ընդամենը մարիոնետներ են. իսկ ովքե՞ր են նրանց հետեւում

«Իրատես». ՕՐՕ-ի ֆորմալ առաջնորդներն ընդամենը մարիոնետներ են. իսկ ովքե՞ր են նրանց հետեւում

10:17 | 24.03.2017 | Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Մարտի 15-ից հետո յուրաքանչյուր պահի սպասելի էր Սամվել Բաբայանի ձերբակալությունը, որովհետեւ նրա ստվերային գործունեությունն ուղղված էր երկրի անվտանգության դեմ եւ, մեծ հաշվով, վտանգում էր հենց այն մարդկանց, որոնց շրջապատում Սամոն «հեղինակություն» է:

Այն միամիտներից չեմ, որ «հալած յուղի» տեղ ընդունեմ պաշտոնական վարկածն ու միանշանակ հավատամ, որ Բաբայանը կապ ունի «Իգլայի» պատմության հետ: Չեմ կարող միանշանակ պնդել, որ Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատարը կապ ունի այս «մութ» պատմության հետ, սակայն, կարծում եմ, պետությունն ուներ ծանրակշիռ պատճառներ Բաբայանին մեկուսացնելու:

Եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը: ՕՐՕ դաշինքի ֆորմալ առաջնորդներն ընդամենը քաղաքական մարիոնետներ են, միանգամայն ձեւական բնույթ է կրում նաեւ նախընտրական շտաբը, որովհետեւ այդ դաշինքը «կամանդիրի հրամանի տակ էր»: Դարձյալ չեմ կարող միանշանակ պնդել, բայց հավաստիանման են այն լուրերը, թե Սամվել Բաբայանն ապահովում է ՕՐՕ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերություները, այսինքն, վերջինիս կողմից վերահսկում է քաղաքական այս միավորի գործունեությունը:

Կույր պետք էր լինել` չնկատելու համար, որ Բաբայանի ՕՐՕ-ն ոչ թե ընտրություններում հաղթելու, այլ դրանք խափանելու եւ երկրում ցնցումներ առաջացնելու խնդիր է լուծում (ՕՐՕ-ի ու «Սասնա ծռերի» հոգեհարազատությունը պատահական չէ): Սա, ի դեպ, որեւէ աղերս չունի ընդդիմադիր գործունեության հետ եւ նույնքան դատապարտելի է, որքան ընտրությունները կեղծելու իշխանությունների պրակտիկան: Բաբայանը ստվերային կերպով ուղղորդում էր քաղաքական գործընթաց, մեծ ֆինանսներ, ազատամարտիկների վարքագիծ: Եվ այդ ուղղորդման հետեւանքը լինելու էր առնվազն հերթական «հարամված» ընտրությունը:

Այս ամենը չէին կարող չնկատել իշխանությունները, ու նրանք որոշեցին «կոտրել» ՕՐՕ-ի ողնաշարը: Այս պատմության հետ ինչ կապ ունի «Իգլան»` ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси