Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ». Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ՕՐՕ հայտարարությունը նախընտրական հնարք է. ՀՀԿ

«ՀԺ». Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ՕՐՕ հայտարարությունը նախընտրական հնարք է. ՀՀԿ

11:46 | 23.03.2017 | Մամուլ

«Ընտրությունների ժամանակ ցանկացած ձերբակալություն մեկնաբանվում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող, որին ես չեմ հավատում»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար  Սամվել Բաբայանի  ձերբակալության  վերաբերյալ «ՕՐՕ» դաշինքի  առաջնորդների հայտարարությանը՝ ասել է  ԱԺ ՀՀԿ  խմբակցության  ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը։

Նա ընդգծել է, որ տարածված հայտարարությունը  թե Սամվել Բաբայանի ձերբակալությունը  քաղաքական ենթատեքստ ունի՝ նախընտրական հնարք է համարում։ Այլ հարցերի Բաղդասարյանը  հրաժարվել է պատասխանել՝  նկատելով, թե դա իրավապահների  մեկնաբանության խնդիր է և մինչև մանրամասներին  չտիրապետի՝ չի կարող ոչինչ ասել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси