Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․Հունվարին բուկլե՞տ. Տնտեսական աճը նույնպե՞ս օգտագործվում է քարոզչության համար

«ՀԺ»․Հունվարին բուկլե՞տ. Տնտեսական աճը նույնպե՞ս օգտագործվում է քարոզչության համար

10:10 | 23.03.2017 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին երկու համապետական ընտրություններից առաջ Հայաստանում տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշների կտրուկ աճ է գրանցվել: Իսկ մյուս տարիներին այդ ցուցանիշները նույն ամիսներին շատ ավելի համեստ են եղել:

ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանը երեկ չի էլ հերքել, որ այդ միտումները պայմանավորված են ընտրություններով, սակայն հայտարարել է, թե հիմքեր չունի պաշտոնական վիճակագրությանը կասկածելու: Նա նույնիսկ ասել է, թե դա գիտականորեն հիմնավորված է. «Օրինակ բերեմ հա՞, բուկլետներ տպելը...»,- ասել է նախարարը: Բուկլետներ տպելը, նույնիսկ նախընտրական քարոզչության համար ծախսվող բենզինի փողը, նույնիսկ ընտրակաշառքը, իրոք, ապահովում են տնտեսական ցուցանիշների աճեր:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը հզոր «աճեր» է ներկայացրել այս տարվա հունվարի եւ փետրվարի կտրվածքով: Այդ ժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնել չէր կարելի, բուկլետներ տպել չէր կարելի, նույնիսկ ընտրակաշառքը բաժանվելու է մարտի վերջերին:

Ու հենց նախարարի ներկայացրած հիմնավորումները հաշվի առնելով, կարող ենք արձանագրել, որ մասնավորապես հունվար-փետրվարին արձանագրված անսովոր աճերը, մեղմ ասած, այնքան էլ վստահելի չեն ու ունեն ավելի շատ քարոզչական նպատակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси