Հաքերային հարձակման պատճառով Yahoo-ի ղեկավարը զրկվել է պարգևատրումից

Հաքերային հարձակման պատճառով Yahoo-ի ղեկավարը զրկվել է պարգևատրումից

15:55 | 02.03.2017 | Հասարակություն

Yahoo ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մարիսա Մայերը զրկվել է 2 միլիոն դոլար պարգևատրումից՝ հաքերների կողմից օգտատերերի էջերը կոտրելու հետ կապված դեպքի պատճառով: «Ռիա նովոտի»-ն գրում է, որ այս մասին նշված է ընկերության ներքին հետաքննության մասին զեկույցում։

Ընկերության տնօրենների խորհուրդը նման որոշում է կայացրել այն պատճառով, որ բարձրագույն ղեկավարությունը չի տեղեկացրել օգտատերերին, որ նրանց էջերը կոտրվել են 2014 թվականին: Նշվում է, որ հաքերային հարձակումն անդրադարձել է ավելի քան 1 միլիարդ օգտատիրոջ: Սկանդալի պատճառով ընկերությունը կորցրել է մոտ 350 միլիոն դոլար:

«Մայերին չի վճարվի ամենամյա պարգևատրումը և բաժնետոմսերի տեսքով պոտենցիալ պարգևատրումը, որովհետև Yahoo-ի հետաքննությունը պարզել է, որ նրա կառավարման խումբը չափազանց դանդաղ է արձագանքել 2014 թվականին հայտնաբերված հարձակումներից մեկին»,- ասված է Yahoo-ի տնօրենների խորհրդի որոշման մեջ։

Լրահոս