Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․ Լարվել են Մարտուն Գրիգորյանի եւ Արման Սահակյանի հարաբերությունները

«ՀԺ»․ Լարվել են Մարտուն Գրիգորյանի եւ Արման Սահակյանի հարաբերությունները

09:56 | 25.02.2017 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջեւ լարվածություն է առաջացել ու այն խորանալու միտում ունի: Լարվածությունը մեծ է հատկապես Մարտուն Գրիգորյանի ու Արման Սահակյանի միջեւ:

ՀՀԿ-ն այնտեղ առաջադրել է Մարտուն Գրիգորյանին, Արման Սահակյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Սուքիաս Ավետիսյանին, Մուշեղ Պետոյանին եւ մի քանի այլ թեկնածուների: Մ. Գրիգորյանն ու Ա. Սահակյանը, ինչպես գրել ենք, նախ թույլ չտվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչիկ Բալասանյանն առաջադրվի: Բալասանյանը Գրիգորյանի հետ պարտավորվածություն ունի, որ ԱԺ ընտրություններում նրան է պաշտպանելու, քանի որ վերջինս էլ իրեն է օգնել դառնալ քաղաքապետ: Բալասանյանի օգնությունը կարող է ավելացնել Մ. Գրիգորյանի հնարավորությունը, ինչը դուր չի գալիս մյուսներին ու հատկապես Ա. Սահակյանին: Այդպիսով Մ. Գրիգորյանը կարող է նրանցից շատ ավելի ձայներ ստանալ: 

Շիրակի մարզում ՀՀԿ շտաբի համակարգող Սամվել Նիկոյանը, սակայն, հերքում է, որ իրենց թեկնածուները լարված են միմյանց դեմ: «Մեր բոլոր թեկնածուները լարված աշխատում են մեր կուսակցության համար: Նրանց միջեւ լարվածություն չկա»,- մեզ հետ զրույցում ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси