Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Ծառուկյանն անձամբ է տանելու քարոզարշավը

«Հրապարակ». Ծառուկյանն անձամբ է տանելու քարոզարշավը

13:28 | 24.02.2017 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որտեղի՞ց է սկսելու եւ ի՞նչ քարոզարշավ է վարելու «Ծառուկյան դաշինքը»՝ հարցրինք մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։ «Քարոզարշավի ժամանակացույցը դեռ մշակման փուլում է: Բոլոր դեպքերում, պարոն Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում, զրուցելու-հասկանալու է ժողովրդի դարդուցավը, զուգահեռաբար գործելու են այլ քարոզչական խմբեր»:

Ինչպե՞ս է դիմագրավելու հակաքարոզչությանը, դաշինքից դուրս մնացած քաղաքական ուժերը կարծես դեմարշի են պատրաստվում։ «Հակաքարոզչությանը մեր վերաբերմունքը, անշուշտ, բացասական է, բացառապես առաջնորդվելու ենք մեր ծրագրերի քարոզչությամբ»: Չե՞ք պատասխանելու: «Փորձելու ենք չմտնել այդ կարգի պոլեմիկաների մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси