Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ եւ փոխատեղումներ

«Ժամանակ». Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ եւ փոխատեղումներ

12:55 | 24.02.2017 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու հնարավորությունը։

Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա հենց այդ մի քանի հարցերին եւս պարզություն կտա՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ մինչեւ 2018-ի ապրիլ, թե՞ ոչ։

Մի բան հստակ է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում չի շարունակելու պաշտոնավարել։

ԱԺ ընտրությունները լավ կազմակերպելուց եւ ՀՀԿ-ին հաղթանակ ապահովելուց հետո պաշտպանության նախարար է նշանակվելու Վլադիմիր Գասպարյանը, ով չի ուզում մնալ ոստիկանապետի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси