Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵԱՀԿ ներկայացուցիչը` խոցված ինքնաթիռի մասին

ԵԱՀԿ ներկայացուցիչը` խոցված ինքնաթիռի մասին

13:49 | 20.11.2014 | Հասարակություն

ԵԱՀԿ ներկայացուցիչ Տորստեն Շտոդիկն այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց հայկական ուղղաթիռի խոցման հարցում:

 Հարցին, թե Ժնևյան կոնվենցիայի համատեքստում ինչպե՞ս է ԵԱՀԿ պաշտոնյան գնահատում Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, նա ասաց.

 «Ես ուզում եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել այցելել դեպքի վայրը: ԵԱՀԿ քարտուղարի ներկայացուցիչը, կարծում եմ, բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ խնդրին լուծում տալու համար»:

 Նա նշեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ կարող է ընդամենը հղում կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, Մինսկի խումբը փորձում է խնդրին լուծում տալ: 

Մհեր Խաչատրյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси