Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․Շատ «քաղաքական» փոփոխություն. Աբրահամ Մանուկյանին կփոխարինի որդին, ով Ներսիկ Նազարյանի փեսան է

«ՀԺ»․Շատ «քաղաքական» փոփոխություն. Աբրահամ Մանուկյանին կփոխարինի որդին, ով Ներսիկ Նազարյանի փեսան է

11:29 | 23.02.2017 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում եւ հաջորդ ԱԺ-ում նա այլեւս չի լինի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորն ինքը:

«Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին»,- ասաց նա: Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ տեղում է նրա որդին՝ Արթուր Մանուկյանը: Հայր Մանուկյանի փոխանցմամբ՝ որդին հիմա մեծաքանակ ներկրումներով եւ մեծածախ վաճառքով զբաղվող «Մեծ» ընկերության տնօրեն է արտաքին հարաբերությունների գծով:

Արդյոք ինչ-որ խնդիրնե՞ր են առաջացել դաշինքի ներսում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերը համարվող Աբրահամ Մանուկյանն այս ցուցակում չի ընդգրկվել: «Որեւէ խնդիր չկա, ես ու Գագիկ Ծառուկյանը նորից ընկերներ ենք: Ես մեր ընտրատարածքում նորից աշխատելու եմ «Ծառուկյան» դաշինքի օգտին»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԻՆ փոխնախարար Ներսիկ Նազարյանի փեսան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси