Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». Սերժ Սարգսյանի հակընդդեմ այցը. ո՞ւմ կշռաքարն ավելի ծանր կլինի

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի հակընդդեմ այցը. ո՞ւմ կշռաքարն ավելի ծանր կլինի

10:39 | 23.02.2017 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա եւ հանդիպումը Պուտինի հետ: Թե հատկապես երբ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի այցը՝ դեռեւս պարզ չէ:

Առաջիկա մոսկովյան այցը կարող է ուշագրավ լինել ավելի շուտ Հայաստանի ներքին զարգացումների տեսանկյունից, քան հայ-ռուսական հարաբերությունների: Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցն ըստ էության հանդիսանալու է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հունվարին Մոսկվա կատարած այցի պատասխանը կամ այսպես ասած հակընդդեմ այցը:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցը բավական ընդգծված կշիռ ստացավ թե՛ Ռուսաստանի իշխանական մակարդակում նրան ցուցաբերած ընդունելության, թե՛ Ռուսաստանի հայ գործարար համայնքում նրան ցուցաբերած ընդունելության առումով: Ավելին, ինչպես հայտնի է, եղավ նաեւ նրա ծրագրերին ներդրումներով աջակցելու վերաբերյալ ռուսաստանահայ գործարարների հայտարարությունը: Այդ ամենն, անկասկած, ծանրակշիռ քաղաքական աջակցություն էր եւ բնականաբար ծանրացրեց Կարեն Կարապետյանի քաղաքական կշիռը Հայաստանի իշխանության ներսում: Իսկ այդ հանգամանքը Սերժ Սարգսյանի համար իհարկե մրցակցային խնդիր է իր իշխանությանբ հետագա հարցը տնօրինելու առումով:

Սարգսյանը պետք է ընտրի՝ գնալ, թե մնալ, բայց երկու դեպքում էլ Կարեն Կարապետյանը նրա պլաններում կարծեք թե չկա եւ չի դիտվում որպես նախընտրելի ժառանգորդ: Բայց ինչպես ցույց տվեց Կարապետյանի մոսկովյան այցը, Մոսկվայի համար նա կարող է դիտվել այդպիսին: Դա իհարկե չի նշանակում, որ Կարապետյանը Մոսկվայում արդեն «կնքվեց» որպես ժառանգորդ, բայց անկասկած ստացավ ծանրակշիռ աջակցություն: Սերժ Սարգսյանն իր այցի ընթացքում անկասկած կփորձի էապես թեթեւացնել այդ աջակցությունը եւ փոխարենը ծանրացնել սեփական նժարը՝ անմիջականորեն իր, կամ իր նախընտրած ժառանգորդի տեսքով, որի հավանական թեկնածու դիտվում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Իհարկե Հայաստանի իշխանության խնդիրը միայն Մոսկվայի հավանությամբ չէ, որ լուծվում է եւ կան թե՛ ներքին գործոններ, թե՛ առավել եւս արտաքին այլ կենտրոններ, որոնց դիրքորոշումը կարող է լինել ճակատագրական, բայց կասկածից վեր է, որ Հայաստանի ներկայիս իշխանության համար առանցքայինը Մոսկվայում «տեսակարար կշիռն» է, որի հիման վրա են հետագայում ձեւավորվում այլ գործոնների հետ կապված կշռաքարերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси