Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրեբունիում քննիչը կեղծ փաստաթուղթ է կազմել. հարուցվել է քրեական գործ

Էրեբունիում քննիչը կեղծ փաստաթուղթ է կազմել. հարուցվել է քրեական գործ

10:31 | 20.11.2014 | Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ 

Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ:  

Կատարվում է նախաքննություն: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси