Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ

Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ

13:45 | 21.02.2017 | Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ։ 

Լուրը գրում է «Ռիա Նովոստին»։ 

Համաձայն Ադրբեջանի սահմանադրության՝ առաջին փոխնախագահը իր վրա է վերցնում երկրի նախագահի պարտավորությունները, եթե նա չի կարողանում դրանք կատարել։ Իսկ մինչ այդ, անցյալ տարվա սեպտեմբերին, Ալիևը հանրաքվեով սահմանադրական փոփոխություններ մտցրեց, որով ստեղծեց փոխնախագահի պաշտոնը և նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց 5-ից՝ դարձնելով 7 տարի։

Ըստ Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության՝ փոխնախագահի պաշտոնը, մինչև Մեհրիբանի նշանակումը, թափուր էր։

Լրահոս