Նյու Յորքում մահացել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը

Նյու Յորքում մահացել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը

11:55 | 21.02.2017 | Քաղաքականություն

Նյու Յորքում 64 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ռուսաստանի ԱԳՆ-ը խոր կսկիծով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին, իր 65-ամյակի նախօրեին, Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ականավոր ռուս դիվանագետը կյանքից հեռացել է աշխատանքի վայրում: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վիտալի Իվանի Չուրկինի հարազատներին և մտերիմներին», — ասված է  ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Հայտնի է, որ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուչի պաշտոնը զբաղեցրել է 2006 թվականի ապրիլից:

Լրահոս