Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով

Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով

13:19 | 20.02.2017 | Հասարակություն

Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսն ԱՄՆ-ում կայացած աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:

Alexander Historical Auctions աճուրդի տունն այն 200-300 հազար դոլարի սահմանում էր գնահատել, իսկ մեկնարկային գինը 100 հազար դոլար էր:

Հիտլերի անվան փորագրությամբ Siemens հեռախոսը 1945 թվականին Հիտլերի բունկերում գտել են խորհրդային զինվորները եւ փոխանցել բրիտանացի սպայի: Վերջինի ընտանիքն այն պահպանել է ավելի քան 70 տարի: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси