Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին

«Ժողովուրդ». ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին

09:39 | 17.02.2017 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին: Պատճառը ընտրացուցակներն են, որտեղ ոչ բոլորի ակնկալիքներն են բավարարվել, եւ շատերի անունը համամասնական ցուցակում հայտնվել է այնպիսի տեղերում, որտեղ նրանք ամենավատ երազում անգամ չէին սպասում` հաշվի առնելով հարազատ կուսակցությանն այս տարիներին մատուցած ծառայությունները:

Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, սպասվում է, որ իրավիճակը շատ ավելի կլարվի նախընտրական քարոզչության ժամանակ եւ հենց քվեարկությունների օրը:

Բանն այն է, որ ռեյտինգային ցուցակներում առաջադրված թեկնածուներից ոչ բոլորը կկարողանան պահել պայմանավորվածություններն ու չմտնել իրենց գործընկերոջ տարածք. օրինակ` թեեւ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում Միհրան Պողոսյանը պետք է գործի եւ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքի Զեյթունում, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանում, նրանք արդեն մտել են մրցակցի տարածք:

Նույնը նաեւ թիվ 2 ընտրատարածքում, երբ Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հավակնում է ձայներ ստանալ ոչ միայն Արաբկիրում, այլեւ Դավթաշենում, թեեւ այն «տրվել է» Արթուր Գեւորգյանին: Այդպես է նաեւ մյուս ընտրատարածքներում, այդ թվում` մարզային ընտրատարածքներում: Ու հիմա նրանց միջեւ մրցակցությունն ու լարվածությունը գնալով միայն ավելանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси