Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». Միհրան Պողոսյանը գողական «քֆուր ա կերել». Տարոն Մարգարյանի հետ հակամարտությունը թեժացել է

«Ժամանակ». Միհրան Պողոսյանը գողական «քֆուր ա կերել». Տարոն Մարգարյանի հետ հակամարտությունը թեժացել է

10:14 | 10.02.2017 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական շրջանում կրքերը գնալով թեժանում են: Մասնավորապես, Ավան վարչական շրջանում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն իր շտաբը բացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց։ 

Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է տարածքը հսկող տեսախցիկներ տեղադրել, եւ ով այցելում է Միհրան Պողոսյանի շտաբ, հաշվառվում է եւ նրան այցելում են համայնքի երիտասարդները։

Այս հակամարտությունը գնալով ավելի է սրվելու, քանի որ Միհրան Պողոսյանը շատ վճռական է տրամադրված։ Նա նեղ շրջանակներում գողական «քֆուր է կերել», որ կա՛մ քաղաքապետ է դառնալու, կա՛մ ոստիկանապետ, եւ դրա համար ոչնչի առջեւ կանգ չի առնում։ Ասում են՝ նա սկսել է այնպիսի գումարներ ծախսել, որ ոչ ոք մինչ այժմ չի ծախսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси