Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Էրեբունու նոր թաղապետը կադրային փոփոխություններ է սկսել. առաջին գծում «հարկային» գործընկերներն են

«Ժողովուրդ». Էրեբունու նոր թաղապետը կադրային փոփոխություններ է սկսել. առաջին գծում «հարկային» գործընկերներն են

10:17 | 07.02.2017 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դավիթ Գրիգորյանի՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո թաղապետարանում կադրային փոփոխություններ են եղել: Մասնավորապես ղեկավարի տեղակալ է նշանակվել Արմեն Օսիպյանը, որը 2014 թվականին աշխատել է պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում, ապա ՖՆ Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում:

Նշենք, որ տարիներ առաջ նույն Դավիթ Գրիգորյանը հարկային ծառայությունում բարձր պաշտոն է զբաղեցրել: Ենթադրվում է, որ Գրիգորյանը իրեն սկսել է շրջապատել իր «հարկային» գործընկերներով: Հուսանք` բանը կոշտ հարկահավաքության չի հասնի:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Մամուլյանը, որը դեռեւս 2005թ-ից նույն թաղապետարանի նույն բաժնում որպես առաջատար մասնագետ է աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси