Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՉԻ». Նախկին մարզպետը Աշտարակի քաղաքապետին «մեսիջ» է ուղարկել՝ «մեծերի» խաղի մեջ մի մտիր

«ՉԻ». Նախկին մարզպետը Աշտարակի քաղաքապետին «մեսիջ» է ուղարկել՝ «մեծերի» խաղի մեջ մի մտիր

09:59 | 31.01.2017 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Աշտարակի նորընտիր քաղաքապետ։ Թովմաս Շահվերդյանը, որը Աշտարակի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց 27 տարեկանում, այս օրերին աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Նրա մտահոգության առարկան առաջիկա խորհրդարանական ընտրություններն են: Նա հրահանգում է հավաքել այն մարդկանց անձնագրերը, որոնք ձայն են տալու ՀՀԿ-ին:

Ձայներ հավաքելու գործընթացում քաղաքապետի հետ մրցապայքարի մեջ է մտել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ղեկավարելու է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը:

Նշենք, որ շտաբը գտնվում է Աշտարակի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում, նախկին մարզպետը այն գեղեցիկ վերանորոգել է ու կահավորել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին մարզպետը «մեսիջներ» է ուղարկում Թովմաս Շահվերդյանին՝ ասելով, որ վերջինս մեծերի խաղի մեջ չմտնի: Թովմաս Շահվերդյանը, սակայն, ուզում է իրենն առաջ տանել եւ ցույց տալ, որ Աշտարակում վերջին խոսքն իրեն է պատկանելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси