Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Մհեր Սեդրակյանը խառնել է բոլորի պլանները. «Վստրեչի Ապերը» երկու քարի արանքում է

«Հրապարակ». Մհեր Սեդրակյանը խառնել է բոլորի պլանները. «Վստրեչի Ապերը» երկու քարի արանքում է

09:44 | 31.01.2017 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում ներգրավված են լինելու ոչ միայն կուսակցությունները, քաղաքական ու հասարակական գործիչները, այլեւ տարբեր հասարակական շերտեր։ Այս առումով ուշագրավ է հատկապես Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող տարածքը, որտեղ բազում հայտնի անձինք են առաջադրվելու։

Այս ընտրատարածքի Էրեբունու հատվածը մշտապես բախումների, բուռն գործընթացների թատերաբեմ է եղել։ Այստեղ սովորաբար առաջադրվել է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը կամ առաջադրել է իր մարդուն։ Նրան ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերել հայտնի հեղինակություն Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Բայց եթե անցյալում նա ընտրություններում աջակցել է Հանրապետական կուսակցությանը, ապա այս անգամ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, քանի որ Մհեր Սեդրակյանը հակասություններ ունի ՀՀԿ-ի հետ։

Օրերս նրա քրոջ փեսային՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին, հեռացրին աշխատանքից՝ նշանակելով Ապերի մտերիմներից մեկին։ Բացի այդ՝ խոսում են, որ Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը, մտադիր է «Ծառուկյանի դաշինքով» առաջադրվել ԱԺ պատգամավոր, ինքը՝ Թոխմախի Մհերը, հավանաբար, չի առաջադրվի։

Այս պարագայում Արամ Վարդանյանը երկու քարի արանքում է հայտնվել: Հետաքրքիր է, թե ինչ է անելու նա առաջիկա ընտրություններում։ Մի կողմից՝ թաղապետ ընկերը, մյուս կողմից՝ Մհեր Սեդրակյանի հետ վաղեմի բարեկամությունը: Նա 2015 թ․ մարտին կայքերից մեկին տված հարցազրույցում ասել էր․ «Մհեր Սեդրակյանն իմ ավագ ընկերն է ու լավ բարեկամը, այնպես որ, ոչ ոք եւ ոչ մի բան չի կարող ստվեր գցել մեր ընկերական ու բարեկամական հարաբերությունների վրա: Ինչ-որ բան գրելուց ու խոսելուց առաջ մի քիչ մտածել է պետք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси