Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ ԼՂՀ ուղղաթիռի խոցման մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ ԼՂՀ ուղղաթիռի խոցման մասին

17:49 | 14.11.2014 | Քաղաքականություն

Մենք անկեղծորեն ցավում ենք նոյեմբերի 12-ին երեք հայ զինվորականների կյանք խլած միջադեպի համար և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին։ Այս մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարության մեջ։ 

«Սույն միջադեպը ցավոք ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը։ 

Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին և շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան բանավոր լարվածության և սադրանքի ցանկացած դրսևորումից և վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային։ 

Վստահության միջոցառումների որդեգրումը անհրաժեշտ է ավելի քան երբևէ»,-ասել է դեսպանը։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси