Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Շենգավիթի դատարանի նախագահը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ժողովուրդ». Շենգավիթի դատարանի նախագահը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

10:53 | 28.01.2017 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը հաստատել է հրազենային վնասվածք ստանալու փաստը` տեղեկացնելով, որ իրականում անզգուշության հետեւանք է տեղի ունեցածը: «Որ ասեմ կրակել են, կհավատա՞ք: Ես ինքս եմ իմ ոտքին անզգուշությամբ կրակել»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել որսի ժամանակ՝ անզգուշության հետեւանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси