Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ». Լոռիում ՀՀԿ ռեյտինգային ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը

«ՀԺ». Լոռիում ՀՀԿ ռեյտինգային ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը

10:44 | 28.01.2017 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

Մեջլումյանը Հանրապետական կուսակցության Ալավերդու կանաց խորհրդի նախագահն է, Ալավերդու պղնձաձուլարանի տնօրենը:
Մեզ հայտնի դարձավ, որ նա մի քանի տարի էլ աշխատել է «Թեղուտ» ընկերությունում որպես ներքին աուդիտի ծառայության պետ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լուսինե Մեջլումյանին կարիերայի հարցում օգնել է նրա հորեղբայրը՝ Վալերի Մեջլումյանը, որն էլ Վալեքս ընկերությունների խմբում գտնվող «Արմենիան Ռափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, Սերժ Սարգսյանի մտերիմներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси