Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բացահատ սադրանք է ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի

Բացահատ սադրանք է ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի

20:06 | 13.11.2014 | Քաղաքականություն

Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահատ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի. այս մասին ասվում է ոչ իշխանական եռյակի՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունում, որը մեջբերում ենք ստորև.

 «Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռը։

Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահատ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի։ Վտանգավոր և դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաև միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող և դատապարտող արձագանքներ։

Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը այս առիթով ևս մեկ անգամ հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում։

Եռյակը իր խոր վիշտն է հայտնում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի և Սարգիս Նազարյանի մահվան առթիվ և ցավակցում նրանց ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси