Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տիգրան Կարապետիչը միացել է Սեյրան Օհանյանին. «Փաստ»

Տիգրան Կարապետիչը միացել է Սեյրան Օհանյանին. «Փաստ»

11:39 | 18.01.2017 | Մամուլ

«Փաստ»-ի թղթակիցը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանին հարցրել է, թե իշխանությունից խռոված քաղաքական գործիչը պատրաստվո՞ւմ է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին:

Թերթը պարզել է, որ Տիգրան Կարապետյանի համար հույսի հաղորդիչ է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը. «Հույս է ներշնչում Սեյրան Օհանյանը, ով միացել է Վիկտոր Դալլաքյանին ու կոչ է անում բոլորին միանալ: Մենք էլ ենք այդ կոչին միացել՝ հավաքվել ենք առաջնորդ Սեյրան Օհանյանի շուրջ:

Նա Արցախի հերոս է, անկոտրում ու ազնիվ մարդ, իսկ մենք ազնիվ մարդկանց պակաս ունենք: Ես համարում եմ, որ ընդդիմադիր դաշտը կմիավորվի, Վիկտոր Դալլաքյանն ընդդիմադիր գործիչ է»,- ասել  է Կարապետյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси