Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ոստիկանությունը որոշել է «գազանաբար» սատարել Քոչարյանի որդու բիզնեսին

«Ժողովուրդ». Ոստիկանությունը որոշել է «գազանաբար» սատարել Քոչարյանի որդու բիզնեսին

09:48 | 18.01.2017 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը որոշել է սատարել Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնեսին: «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք առեւտրականներից ահազանգ ստացավ այն մասին, որ Քոչարյանին պատկանող «Stefano Ricci» բրենդային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել է ոստիկանություն` խնդրելով արգելել այդ ապրանքանիշի իրացումը:

Դիմումից հետո ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցները գազանաբար մուտք են գործել առեւտրի մի շարք կենտրոններ եւ փաստացի առգրավել «Stefano Ricci»-ի անունով բոլոր իրերը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ միայն նշելով, որ ԿՀԴՊԳՎ աշխատակիցները «Stefano Ricci»-ից ստացված գրության հիման վրա համապատասխան առեւտրային կետերում հաշվառել են ապրանքները եւ տեղում ի պահ հանձնել վաճառողներին:

Նշենք, որ մանր գործարարներն այլ երկրներից առանց խոչընդոտների միանգամայն օրինական ճանապարհով Հայաստան են ներմուծում մի շարք հայտնի բրենդների ոչ օրիգինալ տարբերակները եւ այստեղ իրացնում: Բայց հիմա պարզվում է՝ «Stefano Ricci» անունով ապրանքներ վաճառելն արգելված է մեր երկրում: Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե մանր բիզնեսին չեն խոչընդոտում այսօր: Իրո՞ք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси