Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․ Գործարարներից «փող կլպելու» տխրահռչակ հոդվածը փոխում են. բայց օգուտ կտա՞

«ՀԺ»․ Գործարարներից «փող կլպելու» տխրահռչակ հոդվածը փոխում են. բայց օգուտ կտա՞

11:17 | 23.12.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի շատ կարեւոր օրինագիծ: Առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի տխրահռչակ 205 հոդվածում: Այս հոդվածով պատիժ է նախատեսվում հարկերից չարամտորեն խուսափողների համար:

Բայց մեծամասամբ այն կիրառվում է գործարարներից «փող կլպելու» համար ու հսկայական կոռուպցիոն ռիսկ էր պարունակում: Կոպիտ ասած, ՊԵԿ-ին ներկայացվող փաստաթղթերում գործարարի կողմից թույլ տրված նույնիսկ աննշան վրիպակ կարող է մեկնաբանվել որպես «չարամտություն», կամ ՊԵԿ-ի կողմից կատարված ստուգումներով գործարարին կարող են ենթարկել քրեական հետապնդման եւ նույնիսկ ենթարկել կալանքի:

Օրինագծով որոշակի հստակեցումներ են մտցված 205 հոդվածի տեքստում: Բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունները այս փոփոխությունները դրական են գնահատում: Սակայն հայտնի չէ, թե ՊԵԿ-ը ինչպես այն կկիրառի հետագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси