Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․Էլի նկարեցին․ Վիճակագրական ծառայությունը դիմել է ամենազոր «վրձնին»

«ՀԺ»․Էլի նկարեցին․ Վիճակագրական ծառայությունը դիմել է ամենազոր «վրձնին»

10:53 | 21.12.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած տվյալներով, այս տարվա նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6.3 տոկոս աճ անցած տարվա նոյեմբերի համեմատ: Սա ակնհայտորեն «նկարված» ցուցանիշ է:

Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո գյուղատնտեսության ցուցանիշներում գահավիժում արձանագրվեց: Սեպտեմբերին պաշտոնական տվյալներով գյուղմթերքների արտադրությունը նվազել էր 20 տոկոսով, հոկտեմբերին` 30 տոկոսով:

Ու շատերի կարծիքով կառավարությունը ուղղակի մաքրում էր այդ ոլորտում նախկինում արված հավելագրումները եւ փորձում հնարավորինս իրականությանը մոտ ցուցանիշներ հրապարակել: Սակայն արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազում էր եւ ազդում էր կառավարության վարկանիշի վրա: Նոյեմբերին, փաստորեն, կառավարությունը որոշել է «շտկել» իրավիճակը եւ աճեր ցույց տալու նպատակով կրկին դիմել է ամենազոր «վրձնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси