Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Իմ փոխարեն որեւէ մեկը չի կարող մանդատ ստանալ. ամենակարեւոր համարն եմ լինելու. Գալուստ Սահակյան

«Ժողովուրդ». Իմ փոխարեն որեւէ մեկը չի կարող մանդատ ստանալ. ամենակարեւոր համարն եմ լինելու. Գալուստ Սահակյան

10:45 | 21.12.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք 2017-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր փոխարեն մանդատ կստանա Ձեր որդին՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի վարչության պետ Արման Սահակյանը: «Իմ փոխարեն որեւէ մեկը չի կարող մանդատ ստանալ, որովհետեւ պետք է հաշվի առնեք, որ ՀՀԿ հիմնադիրներից եւ այդ ոգով դաստիարակված մարդկանցից մեկը ես եմ,- ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով,- եւ կուսակցությունն իր ամբողջական ծրագրերում նաեւ հնարավորություն է ստեղծել, որ ես պիտի մասնակից դառնամ կուսակցության գործունեությանը: Այնպես որ, որեւէ մեկը իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել: Ես կմտնեմ իմ փոխարեն»:

Ընտրացուցակի ո՞ր համարում եք լինելու, հետաքրքրվեցինք Գալուստ Սահակյանից. «Այն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարեւորագույն համարներից մեկն է լինելու: Կլինի 4-րդ համարը, թե 55-րդը, միեւնույն է: Այն համարը, որտեղ ես եմ, դա ամենակարեւոր համարը կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси