Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Առավոտ». Բանանի գինը պե՞տք է նվազեր՝ պետք է, նվազե՞լ է՝ իհարկե, ոչ

«Առավոտ». Բանանի գինը պե՞տք է նվազեր՝ պետք է, նվազե՞լ է՝ իհարկե, ոչ

09:58 | 21.12.2016 | Մամուլ

«Առավոտ» թերթը գրում է. «Տարիներ ի վեր բանանի շուկայում ստեղծված մենաշնորհի պատճառով մեր երկրում բանանի զինը՝ կախված այս մրգի չափսից ու որակից. 850-ից 1000-1200 դրամ է եղել։ Մինչդեռ արդար մրցակցային միջավայրի պայմաններում այն, ըստ մասնագետների, պետք է 550-650 դրամ լիներ։

Պետական եկամուտների կոմիտեն մոտ մեկ ամիս աոաջ հայտարարեց, որ մրցակցության արդյունքում բանանի գինը 200 դրամով նվազել է։ Եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերին մեկ կիլոգրամ բանանն, ըստ ԱՎԾ տվյալների, արժեցել է մոտ 880 դրամ, ապա հանգիստ կարելի է փաստել, որ բանանն ամենևին էլ չի էժանացել։

Երեկվա դրությամբ միջին կարգի բանանի մեկ կիլոգրամը սուպերմարկետում արժեր 830 դրամ։ Լավորակ բանանը կրկին 1000-1200-ով է վաճառվում։ Տպավորություն է, թե ՊեԿ-ին «չքաշելու» համար բանան վերավաճառողները պայմանավորվել են գոնե ԱՎԾ հրապարակած թիվը չգերազանցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси