Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Միջադեպից հետո «Նաբարաշեն» ՔԿՀ-ում լուրջ ստուգումներ են սկսվել

«Ժողովուրդ». Միջադեպից հետո «Նաբարաշեն» ՔԿՀ-ում լուրջ ստուգումներ են սկսվել

10:19 | 16.12.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նաբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող երկու անձ 22 խցում վիճաբանել, ապա դանակահարել էին իրար։

Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկը՝ 21-ամյա կալանավորը, դեպքից հետո շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ պարզվել է, որ վնասվել է նրա թոքը։

Ու մինչ իրավապահները քննում են կատարվածը, երեկ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ ՔԿ-ում լուրջ ստուգումներ են սկսվել։ Իսկ միջադեպի բոլոր դատապարտյալներին հարցաքննել եւ տեղափոխել են պատժախուց։

Ի դեպ, բացի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ ստուգումներ են սկսվել «Արմավիր» ՔԿՀ-ում, որը, ըստ մեզ հասած լուրերի, կապված է ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի գործունեության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси