Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարությունը ահռելի գումարներ է ծախսել՝ դրսում «վարկանիշ գնելու» համար

Կառավարությունը ահռելի գումարներ է ծախսել՝ դրսում «վարկանիշ գնելու» համար

00:04 | 17.11.2013 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես իր խոսքում հղում է անում տարբեր վարկանիշային տվյալներին՝ հպարտանալով, թե այս կամ այն աղյուսակում մեր երկիրն առաջընթաց է գրանցել։ Սակայն իրական կյանքում բոլորս մեր մաշկի վրա զգում ենք հակառակը։ Պարզվում է՝ «տնտեսական այդ հրաշքը» արհեստական է, գնովի։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ վարչապետի սանիկ Դավիթ Սարգսյանը, որն այժմ զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսում՝ Հայաստանին միջազգային վարկանիշների տրամադրման համար։

Նախարարությունը միայն 88 մլն 200 հազար դրամ կամ 217 հազար դոլար է ծախսել՝ «Fitch Ratings LTD» ընկերությունից և 48 մլն 510 հազար դրամ կամ մոտ 120 հազար դոլար էլ «Moody’s Investors Service»–ից վարկանիշ ձեռք բերելու համար։ Ահա թե ինչպես են Սարգսյանները 35 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում մոտ 337 հազար դոլարով «վարկանիշ գնում»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси