Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ». Էլի ի հայտ է եկել ՀՀ-Իրան երկաթուղու նախագիծը. կասկածելի կազմակերպություններ են պտտվում

«ՀԺ». Էլի ի հայտ է եկել ՀՀ-Իրան երկաթուղու նախագիծը. կասկածելի կազմակերպություններ են պտտվում

10:33 | 14.12.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրան-Հայաստան երկաթուղին, որի մասին հանրությունը թերեւս արդեն հասցրել էր մոռանալ, կրկին մտել է շրջանառության մեջ: Այն տեղադրվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կայքում, որպես ներդրումային ծրագիր:

Նախարարությունը ներկայումս հավաքագրում է ներդրումային ծրագրեր, տեղադրում իր պաշտոնական կայքում եւ փորձում ներդրումներ գտնել դրանց համար: Կայքում արդեն իսկ տեղադրվել են մոտ երեք տասնյակ խոշոր ծրագրեր այլընտրանքային էներգետիկայից մինչեւ զբոսաշրջություն: Ամենամեծ ներդրում պահանջող ծրագիրը հենց երկաթուղին է, որը գնահատված է 3.2 միլիարդ դոլար: Թե որքանով է գրավիչ այս ծրագիրը պոտենցիալ ներդրողների համար, կարելի է կռահել:

Հայաստանը Իրանին կապող այս երկաթուղու գաղափարը ծնվել էր դեռ 12 տարի առաջ, իսկ 8 տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, թե առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է կառուցել այն: Բայց մինչ օրս որեւէ լուրջ ներդրողի այն չի հետաքրքրել: Փոխարենը դրա շուրջ պտտվում էին կասկածելի, որեւէ պատմություն չունեցող, օֆշորներում գրանցված ինչ-որ կազմակերպություններ, որոնք ընդամենը իմիտացիա էին ստեղծում, թե ծրագրի շուրջ ինչ- որ գործընթացներ են տեղի ունենում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси