Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Թեժ պայքար` Հրազդանում

«Փաստ». Թեժ պայքար` Հրազդանում

10:49 | 13.12.2016 | Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում նախընտրական կրքերը, ամենայն հավանականությամբ, թեժ են լինելու: Ռեյտինգային քվեարկություններով այստեղ ԱԺ մտնելու հայտ են ներկայացրել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը եւ «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միշա Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը:

«Փաստի» տեղեկություններով` խնդիրն այն է, որ երկու թեկնածուներն էլ իրենց ընտրվելու հիմնական «ստավկան» դրել են Հրազդանի ընտրողների վրա եւ չի բացառվում, որ այնտեղ միմյանց դեմ կատաղի «մարտեր» մղելով, կիսեն ձայները եւ երկուսն էլ դուրս մնան Ազգային ժողովից, որովհետեւ Կոտայքը բավականին մեծ ընտրատարածք է եւ արդյունքում կարող են հաղթել մյուս տարածքներում առավել արդյունավետ ընտրարշավ կազմակերպած թեկնածուները: Իսկ որ այս մարզում հզոր թեկնածուների պակաս չի լինելու` ուղղակի ակնհայտ է:

Ի դեպ, Միշա Հարությունյանը ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանի քեռին է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси