Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը որոշել է «պարգեւատրել» հայհոյախոս Ռոլանդ Շառոյանին

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը որոշել է «պարգեւատրել» հայհոյախոս Ռոլանդ Շառոյանին

10:45 | 13.12.2016 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարություն Հարությունյանի՝ Հանրային հեռուստաընկերություն գնալուց հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում նրա զբաղեցրած տեղը թափուր է։ Այս տեղը ՀՌԱՀ-ում ՀՀ նախագահի քվոտայով է նշանակվում, ուստիեւ հենց նախագահականն է թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու։

Մենք տեղեկացանք, որ արդեն իսկ կան հավակնորդներ, ի վերջո՝ մոտ 400 հազար դրամին համարժեք, բարձր վարձատրվող աշխատատեղ է՝ նվազագույն զբաղվածությամբ։ Հավակնորդների թվում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդականի պաշտոնից վերջերս ազատված Արայիկ Մանուկյանը, հեռուստահաղորդավար Զառա Արամյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ հրաժարվել է այդ առաջարկից։

Սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այս տեղը խոստացել է մշակույթի նախկին նախարար, ֆիզկուլտինստիտուտի մարզական լրագրության ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանին։ Թերեւս սա յուրահատուկ «պարգեւատրում» է վերջերս ֆեյսբուքյան սկանդալային գրառում կատարած Շառոյանին, որը հայհոյախառն որակումներով փորձել էր պաշտպանել լրագրողին ծեծած Ռուբիկ Հակոբյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси