Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալի մորից գումար են շորթել՝ որդուն ազատ արձակելու խոստումով

«Ժողովուրդ». Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալի մորից գումար են շորթել՝ որդուն ազատ արձակելու խոստումով

10:39 | 10.12.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 7-ին Արաբկիր եւ Քանաքեռ –Զեյթունի դատարան է մտել արտառոց մի քրեական գործ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քաղաքացի՝ Թերեզա Սարգսյան անունով, հանդիպել է հոկտեմբերի 27-ին գործով ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի մոր հետ, նրան առաջարկել օգնել՝ որդուն ազատ արձակելու հարցում։ Եվ որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, Թերեզան ասել է, թե կարող է օգնել, որ Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառվի, կամ նրան ներում շնորհեն։

Ահա, այսպես հոկտեմբերի 27-ին ահաբեկչության մասնակիցներից Է. Գրիգորյանի մայրը Թերեզային 4 մլն 903 հազար դրամ (12 հազար ԱՄՆ դոլար) գումար է տվել, որը վերցրել է փողն ու անհետացել։ Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները ԱԺ դահլիճում գնդակահարեցին 8 մարդու, այդ թվում եւ ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ վարչապետին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси